Posted in Uncategorized

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Կարդա՛ և վերլուծիր բանաստեղծության գաղափարը:

Այստեղ միտքն այն է, որ ամեն բան այս աշխարհում անցողիկ է:

Կատարե՛լ առաջադրանքները։

Շարունակի՛ր այսպես։

Օրինակ՝

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։

Չարաճճի քոթոթները վազվզում են անտառում։

Երփներանգ ծաղիկը ծաղկել էր դաշտում։

Երփներանգ ծաղիկները ծաղկել են դաշտում։

Ուրախ երեխան թռչկոտում էր իր ընկերոջ հետ։

Ուրախ երեխաները թռչկոտում են իրենց ընկերների հետ։

Տղան ֆուտբոլ է խաղում։

Տղաները ֆուտբոլ են խաղում։

Դասը ավարտվեց։

Դասերը ավարտվեց։

Համառոտի՛ր նախադասությունները՝ թողելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Օրինակ՝

Կարկաչուն գետակը քչքչալով հոսում էր։

Գետակը հոսում էր։

Սրատես արծիվը սավառնում էր երկնքում։

Արծիվը սավառնում էր երկնքում։

Մայր արջը թավալվում էր իր չարաճճի քոթոթների հետ։

Արջը թավալվում էր իր քոթոթների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *