Posted in Մայրենի

ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա¯խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա¯վ, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենի¯ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

1. Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։

Ո՞վ հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը:

Ո՞վ դիմավորեց Արեգին Սպիտակ աշխարհում:

Ին՞չ զգւշացրեց Աժդահեն Արգին:

Որ՞տեղ պետք է Արգեը հանդիպի սև-սև քարերով սարին:

Ին՞չպիսի ձայներ էին լսվում այդ սարից:

Ի՞նչ խրատ տվեց Աժդահեն Արեգին ճանապարհ դնելուց:

Դրուրս գրել Ածականեր , գոյական , բայ :

Posted in Մայրենի

մայրենի

37. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող-Մանրանկարիչթռչուններ

 թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուծություն

 գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսական

 միտք հղանալը-մտահաղացում,

 արդյունք ունեցո-ես սա չկարողացա

, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը-, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենա

 բառերի մասին գիտություն-Բառապաշար:

Posted in Մայրենի

մայրենի

36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր – երկնաքեր  բարի մտքով-բարեմիտ,

 վատ համբավ ունեցող-վատահամբավ

 հեշտությամբ թեքվող-դյուրաթեք

 խաժ աչքեր-ճուղուր

 ունեցող- կյանքը սիրող-կենսախինդ

 հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ,

 կյանքով ուրախացող-կյանքը սիրող:

Posted in Մայրենի, Uncategorized

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

  1. Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
  2. — Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
  3. Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
  4. — Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
  5. — Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
  6. — Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
  7. — Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
  8. — Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
  9. Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
  10. — Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
  11. — Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
  12. Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
  13. — Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
  14. — Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
  15. Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
  16. — Չքնաղ անունով քո լույս աղջկա
  17. Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
  18. Լսիր անհատակ ջրերի խորքից
  19. Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
  20. Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
  21. Որ ես կարոտով` անմար-երկնածին,
  22. Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
  23. Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
  24. Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
  25. Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
  26. Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
  27. Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
  28. Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
  29. Ու գազանը` մարդ բանական հոգով:
  30. Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:
  31. Հարցեր և առաջադրանքներ
  32. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:
  1. Հոլովիր քար, աղջիկ, քամի, ձի, ծով, երկինք բառերը:

Ուղղական-քար

Սեռական-քարի

Տրական-քարին

Հայցական-քարը

Բացառական-քարից

Գործիական-քարով

Ներգոյական-քարի մեջ

Ուղղական-աղջիկ

Սեռական-աղջկա

Տրական-աղջկան

Հայցական-աղջկան

Բացառական-աղջիկից

Գործիական-աղջկանով

Advertisement

Ներգոյական-աղջկա մեջ

Ուղղական-քամի

Սեռական-քամու

Տրական-քամուն

Հայցական-քամին

Բացառական-քամուց

Գործիական-քամիով

Ներգոյական-քամու մեջ

Ուղղական-ձի

Սեռական-ձիու

Տրական-ձիուն

Հայցական-ձին

Բացառական-ձիուց

Գործիական-ձիով

Ներգոյական-ձիու մեջ

Ուղղական-ծով

Սեռական-ծովի

Տրական-ծովին

Հայցական-ծովը

Բացառական-ծովից

Գործիական-ծովով

Ներգոյական-ծովի մեջ

Ուղղական-երկինք

Սեռական-երկնքի

Տրական-երկնքին

Հայցական-երկինքը

Բացառական-երկնքից

Գործիական-երկնքով

Ներգոյական-երկնքում

  1. Նամակ գրիր Արեգին:

Բարև ձեզ, սիրելի Արեգ, իմ անունը Սուրենն է: Դուք իսկական եք, թե ոչ: Երբ Հազարան Հավքը գտնես, ինձ նամակ կգրես: Շնորհակալություն, որ կարդացիր իմ նամակը:

Սուրեն Ներսեսյան

  1. Հատվածը պատմիր Արեգի անունից:

Ես Արեգն եմ ես կգնամ այն Արեգի մոտ վորը կապույտ Էր ես չար եմ թե բարի քո տեսանկյունից ես մի փոքր հոքնել եմ:

  1. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:

Երկաթե Ձեռքը դա Երկաթե ձեռքն է:

որը չար եր այնքան, որ Արեգը սպանեց նրան: Իսկ ես կփորցեյ բարիացնել նրան իզուր չէ վոր նա չար է նրա հետ ինչ, որ մի բան է եղել և նա մեխկ չունի դա էլ նրա ճակատագիրն է:

  1. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:

Երկաթե Ձեռքը այն ժամանակ ուղղակի կտրած ձերք էր, բայց նա ուներ բերան: Նա մի անգամ կերավ երկաթ և դարձավ Երկաթե Ձեռքը:

  1. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:

Ես կգնաի տուն ու կփախնեյ իրականությունից: Կդառնայյ վախկոտ բայց երեվի բարինել դա էր

  1. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

Երկաթե Ձեռքը հարցակվել էր այդ քաղաքի վրա, որովհետև այնտեղ շատ ուտելիք կար:

Posted in Մայրենի

ես վերցրեցի իմ դասարանցիների մտքերը դաշնամուր պատմության շուրջ

Նվեր սարդարյան

պետք է չհանձնվել և գնալ իռ նպատակի ետեվից

Մարի հարությունյան

չհանձնվել կյանքում գնալ այտեղ վոռտեղ ցանկանում ես

Գեևորգ մարուքյան

ես մտացում եմ վոր գումարը եթե կա միայն նվիրելու համար է և երազանգները աանց գումարի են կատարվում

Նատալի մնացականյան

մարդիկ միայն պետք է համախմբվել և չհանձնվել մնացյալը ոչինչ է

Posted in Մայրենի

եղիշե Չարենց

ես վորոշեցի տարբեր բանաստեղցուցյուններ միացնեմ միմյանց և ստանամ բանաստեղցություն

Ես իմ անուշ գետի ափին, կրակներ եմ մարել: Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց -զոհ- չես հաղթի դու նրան: Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ. ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․

Posted in Մայրենի

թվերով նախադասություն

20008001200 607000400052000 50014000 70120060030001

սպաս կուտ շատ համովա

ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 900

Posted in Մայրենի

մայրենի

Առաջադրանքներ՝
1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
ան-ա-մոթ, ամպ-ոտ, քար-ոտ, օդ-ային, դժ-գոհ, հեռ-ա-վոր, բար-ություն, գր-ավոր, ան-որոշ,  տ-հաճ:

  1. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
    ամառանոց, ամառային-ամառ
    ջերմություն, ջերմանավ-ջերմաստիճան
    նավահանգիստ, նավավար-նավ
    վարիչ, վարել, ղեկավար-վարորդ
    հազարավոր, հազարամյակ-
  2. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝
    քար-քարոտ
  3. , հող-հողամաս,
  4. դաս-դասատու,
  5. տուն-տնակ,
  6. երկար-երկարություն,
  7. հերոս-հերոսանալ,
  8. սխալ-սխալմունք
    ային-տնային,
  9. արան,-դարան,
  10. ավոր-քավոր,
  11. անք-հանք,
  12. ավուն-կարմրավուն

  1. Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։
    Օրինակ՝ Հյուրախաղ– հյուր+ա+խաղ

  2. Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծաթագործ,նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ:
Posted in Մայրենի, Uncategorized

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ



Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.

-Տէ՛ր Աստված, այնպէս արա, որ ի՛նչ բանի, որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։

ուղած:

-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխիս, չե՛մ ուզում, է՛լ ոսկի
չեմ ուզում միայն կխնդրեմ, որ լավությունդ էտ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չի’արձագանքում, և նա
ոսկիի մէջ թաղված, այնքա՜ն է անօդ-ծարավ մնում, որ քանի օրից
մեռնում է…։