Posted in Uncategorized

Թարս աշխարհը որտեղ մեկ հոգի է խոսում

Լինում է չի լինում մի այգեպան։ Մի օր որոշում է չխոսել և այդպես բոլորն են դառնում չխոսկան, այգեպանը մի օր մտափոխվեց մնացածը ոչ նա որոշում է քնել շատ էր հոգնել ։ Զարմանալին այն է, որ մահճակալը առաստաղին էր, երբ նա հաս կացավ որ գնալով ընկնում է ուղղեց մահճակալը հետո տունը շրջվեց, որոշեց այգում գործ անել եւ բոլոր մրգերը ընկած էին, բոլորի տներ շրջված էին։ Նա որոշեց բոլորի տները ուղղել և աշխարհը փուլ եկավ։

Posted in Uncategorized

English

  1. My sea animal name is Nemo
  2. Nemo is small it is green with black line’s.
  3. Nemo is lives in aquarium.
  4. Nemo eats special food.
  5. When i go to the aquarium it comes to me.

  6. If I don’t give him attention to my sea animal he will not come to me.
  7. Nemo will die.
Posted in Uncategorized

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերություն: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր մաքրությունից, կապույտ երկնակամարում  վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա պատահմամբ  նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ բախվեց նրան և առիթը բաց չթողեց փնթփնթալ.
— Հե՜յ, ուշքդ վրադ պահիր: Նայի՛ր, թե ուր էս գնում:
— Բայց ես չեմ գնում, ես կանգնած եմ… նայե՛ք:
— Էլ ո՞ւր «նայեմ»: Ես ժամանակ  չունեմ: Վա՜յ, ի՞նչ է սա: Ա՜յ, վա՜յ, վա՜յ:
— Ահա՜-ահա՛, տեսաք: Եվ ի՞նչ կասեք այս մասին:
— Բայց չէ՞ որ սրանք… գլխարկներ են…
Եվ իրոք, երկնագույն անամպ երկնքից հանկարծ գլխարկների անձրև թափվեց: Ոչ թե մի գլխարկ էր թռչում, որ կարող էր ինչ-որ անցորդի գլխից քամին թռցրած լինել և տանել օդով: Եվ ոչ էլ երկու գլխարկ էին թռչում, որոնք կարող էին պարզապես ընկած լինել ինչ-որ մեկի լուսամուտագոգից: Երկնքից էր թափվում, ավելի շուտ լողալով իջնում էին հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր գլխարկներ: Դրանք տղամարդու և կանացի գլխարկներ էին, փետրավոր, ծաղկավոր, հովհարավոր և անհովհար գլխարկներ, ձիավարժության գլխարկներ, ականջավոր մորթե գլխարկներ, փափախներ, բերետներ, դահուկորդի՝ հյուսած գլխարկներ…
Հաշվետար Բյանկինիի և այն պարոնի կողքին, որը բախվել էր նրան, շատ ուրիշ անցորդներ կանգ առան: Բոլորը գլուխները բարձրացրած նայում էին երկնքին. և՛ հացաբուլկեղենի խանութի տղան, և՛ երթևեկությունը կարգավորող ոստիկանը, որը կանգնում էր Մանձոնի և Մոնտենապոլեոնե փողոցների խաչմերուկում, և՛ տասնութ համարի տրամվայի վարորդը, և՛ տասնվեց համարի տրամվայի վարորդը, և՛ նույնիսկ առաջին համարինը…
Վագոնավարները դուրս էին եկել և նույնպես նայում էին երկինք, ուղևորներն էլ  դուրս եկան և բոլորը սկսեցին խոսել իրենց տպավորությունների մասին
– Ա՜յ քեզ հրաշք:
– Չլսված բան է:
– Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա: Հավանաբար էլի Զատկի տորթ են գովազդում:
– Բայց ի՞նչ կապ ունի Զատկի տորթը:
– Դե, ուրեմն, պանիր են գովազդում:
– Դե, վերջ տվեք: Ձեր մտքում միայն ուտելիքներ են: Իսկ գլխարկները, որքան գիտեմ, դեռևս ուտելի չեն:
– Ինչ է, սրանք իսկապե՞ս գլխարկներ են:
– Ոչ, հեծանիվի զանգեր են: Մի՞թե չեք տեսնում՝ ինչ են:
–  Ոնց որ թե գլխարկներ են: Գլխարկներ, որ գլխին են դնում:
–  Իսկ դուք, հետաքրքիր է, որտե՞ղ եք դնում ձեր գլխարկը, քթի՞ն:
Շուտով քննարկումներն ավարտվեցին: Գլխարկները վայրէջք կատարեցին մայթերին, փողոցներին, ավտոմեքենաների վրա, մի քանիսը տրամվայների պատուհաններից ներս թռան, մյուսներն ընկան ուղիղ խանութ: Մարդիկ վերցնում էին դրանք ու փորձում:
–  Սա մեծ է:
– Փորձեք սա, սինյոր Բյանկինի:
– Բայց սա կանացի գլխարկ է:
– Իսկ դուք այն ձեր կնոջ համար տարեք:
– Հետո դիմակահանդեսի ժամանակ կդնեք:
– Ճիշտ եք ասում, կանացի գլխարկով հո գրասենյակ չե՞մ գնա…
– Ինձ կտա՞ք այն մեկը, խնդրում եմ, դա տատիկիս կսազի:
– Իմ զարմիկի քրոջն էլ լավ կլինի:
– Բայց ես առաջինն եմ վերցրել:
– Ո՛չ, ե՛ս եմ առաջինը վերցրել:
Ոմանք միանգամից երեք-չորս գլխարկ էին վերցրել՝ ողջ ընտանիքի համար: Եվ որքան շատ էին մարդիկ հավաքում գլխարկները, այնքան ավելի շատ էր թափվում երկնքից: Գլխարկները ծածկել էին փողոցներն ու մայթերը,  լցվել էին պատշգամբներն ու ծածկել տանիքները: Կլոր գլխարկներ, բերետներ, լայնեզր սոմբրերոներ, կովբոյական, սրածայր, կլոր, ժապավենավոր, անժապավեն… Հաշվետար Բյանկինիի ձեռքին արդեն տասնյոթ գլխարկ կար, բայց դեռ չէր կողմնորոշվում. հեռանա՞, թե՞ ոչ:
– Ախր, գլխարկների անձրև հո ամեն օր չի՞ գա,- մտածում էր նա։- Պետք է օգտվել առիթից: Կարելի է պահել ամբողջ կյանքի համար, մանավանդ որ գլուխս այլևս չի մեծանալու…
–Հա, բայց կարող է փոքրանալ:
– Ինչպե՞ս թե փոքրանալ, ի՞նչ եք ակնարկում: Խե՞լքս է պակասելու, ի՞նչ է։
– Դե լավ, մի՛ նեղացեք: Ավելի լավ է վերցրեք այս գեղեցիկ անհովհար գլխարկը:
Իսկ գլխարկներն  անվերջ թափվում էին երկնքից… Մեկն ուղիղ իջավ երթևեկությունը կարգավորող ոստիկանի գլխին։ Նա արդեն չէր էլ կարգավորում փողոցային երթևեկությունը, քանի որ գլխարկներն իջնում էին ուր ասես։ Այս մեկը գեներալական գլխարկ էր, և բոլորը մտածեցին, որ սա բարի կանխանշան է, և որ ոստիկանի պաշտոնը շուտով կբարձրացնեն։
Իսկ հետո՞:

Հետո նրա մտքում փայլուն գաղափար ծնվեց , դիմացի մայթին շրջիկ երաժիշտների բարձրախոսը վերցրեց եւ հայտարարություն արեց.-սիրելիներս ես մի միտք ունեմ եկեք մի մեծ տաղավար վարձենք եւ վաճառենք գլխակները , իսկ հասույթը փոխանցենք քաղաքի մանկատներին եւ ծերանոցներին։

Բոլորը մի պահ տասնյակ գլխարկները ձեռքներին սառեցին, դիմացի խանութպանն առաջինը խոսեց. – իմ տաղավարը ձեր տրամադրության տակ է իսկ Պարոն Բյանկինը կիրականացնի հետագա հաշվետարի գործը։ Այս խոսքերը խորը հուզեցին բոլորին եւ բոլորը իրենգ գլխարկները հերթով հանձնեցին խանութպանին թողնելով միայն մեկական գլխարկ։ Երբ վերջին գլխարկը հանձնվեց խանութ նույն վայրկյանին երկինքը խաղաղվեց, կարծես թե ոչինչ էլ չեր եղել։

պատմողական նախադասաթյուններ

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերություն:

Իմ զարմիկի քրոջն էլ լավ կլինի:

ոստիկանի պաշտոնը շուտով կբարձրացնեն։

հարցական նախադասություններ

Բայց չէ՞ որ սրանք… գլխարկներ են…

Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա:

հեռանա՞, թե՞ ոչ:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

  1. Այս տոն-ավանդույթներից որի՞ն ես մասնակցել։ Գրեթե բոլոր ավանդույթներին մասնակցել եմ, բայց կա մի ավանդույթ, որ ամենից շատն եմ սիրել, դա գինի պատրաստելու մեր բարի ավանդույթն էր, որ էլ չի լինի երբեք։ Պապիկս մի հայտնի գինեգործ ընկեր ուներ նրա օգնությամբ մեր ամառանոցում ես նույն պես մասնակցում էի խաղողի ճմռելու գործին։ Թեեւ խաղողը սառն էր ու ինձ մի փոքր տհաճ էր, բայց պապս ասում էր Սուրոիս ոտքերը մինչեւ խաղողին չկպնի գինին գինի չի դառնա, ես փոքր էի ու ինձ թվում էր , որ իրոք իմ ոտքերը շատ կարեւոր դեր են կատարում։

Էլ ՞ինչ հետաքրքիր ավանդույթ գիտես։

Վերջերս եղբայրս ատամ հանեց մայրիկս պատրաստվում էր Ատամհատիկի ավանդույթին ես հարցրեցի, արդյո՞ք ճիշտ է այն, որ ինչ թուղթ քաշի դրանով պարզ կդառնա, թե ինչ մասնագետ է լինելու ապագայում։ Նա ինձ բացատրեց, որ

Նախկինում արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էր

երեք իր՝ սանր, հայելի և դանակ։ Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին առատության և պտղաբերության նշան էր, իսկ դանակն ուժի։ Մեր օրերում մանկան դիմաց դնում են տարբեր առարկաներ, որ առարկային մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը։ Սա տարիների ընթացքում հնարովի, ձեռքբերովի առանձնահատկություն է: Նախկինում կարեւորվել է ցորենի հատիկի խորհուրդը, որն առատություն պետք է բերեր եւ նպաստեր մյուս ատամների հեշտ դուրս գալուն։

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 18 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 3։

18×4+3=72+3=75

75

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 26 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 1։

26×5+1=130+1=131

131
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 2։

33×9+2=297+2=297

297
4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
725-ի բաժանելիս։

724

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
106-ի բաժանելիս։

105

6)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 5-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։

5×6=30

30+1=31

31

7)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 3-ի և 9-ի։

9

8)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 6-ի և 8-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

24+2=26

26

9)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 16 է, թերի քանորդը՝ 11,
մնացորդը՝ 10։

16×11=176

176+10=186

186

10)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 7 է, թերի քանորդը՝ 41,
մնացորդը՝ 3։

7×41+3=287+3=290

Posted in Uncategorized

Մայրենի

Առաջադրանք՝

Գլխարկների անձրև Միլանում

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերություն: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր մաքրությունից, կապույտ երկնակամարում  վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա պատահմամբ  նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ բախվեց նրան և առիթը բաց չթողեց փնթփնթալ.
— Հե՜յ, ուշքդ վրադ պահիր: Նայի՛ր, թե ուր էս գնում:
— Բայց ես չեմ գնում, ես կանգնած եմ… նայե՛ք:
— Էլ ո՞ւր «նայեմ»: Ես ժամանակ  չունեմ: Վա՜յ, ի՞նչ է սա: Ա՜յ, վա՜յ, վա՜յ:
— Ահա՜-ահա՛, տեսաք: Եվ ի՞նչ կասեք այս մասին:
— Բայց չէ՞ որ սրանք… գլխարկներ են…
Եվ իրոք, երկնագույն անամպ երկնքից հանկարծ գլխարկների անձրև թափվեց: Ոչ թե մի գլխարկ էր թռչում, որ կարող էր ինչ-որ անցորդի գլխից քամին թռցրած լինել և տանել օդով: Եվ ոչ էլ երկու գլխարկ էին թռչում, որոնք կարող էին պարզապես ընկած լինել ինչ-որ մեկի լուսամուտագոգից: Երկնքից էր թափվում, ավելի շուտ լողալով իջնում էին հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր գլխարկներ: Դրանք տղամարդու և կանացի գլխարկներ էին, փետրավոր, ծաղկավոր, հովհարավոր և անհովհար գլխարկներ, ձիավարժության գլխարկներ, ականջավոր մորթե գլխարկներ, փափախներ, բերետներ, դահուկորդի՝ հյուսած գլխարկներ…
Հաշվետար Բյանկինիի և այն պարոնի կողքին, որը բախվել էր նրան, շատ ուրիշ անցորդներ կանգ առան: Բոլորը գլուխները բարձրացրած նայում էին երկնքին. և՛ հացաբուլկեղենի խանութի տղան, և՛ երթևեկությունը կարգավորող ոստիկանը, որը կանգնում էր Մանձոնի և Մոնտենապոլեոնե փողոցների խաչմերուկում, և՛ տասնութ համարի տրամվայի վարորդը, և՛ տասնվեց համարի տրամվայի վարորդը, և՛ նույնիսկ առաջին համարինը…
Վագոնավարները դուրս էին եկել և նույնպես նայում էին երկինք, ուղևորներն էլ  դուրս եկան և բոլորը սկսեցին խոսել իրենց տպավորությունների մասին
– Ա՜յ քեզ հրաշք:
– Չլսված բան է:
– Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա: Հավանաբար էլի Զատկի տորթ են գովազդում:
– Բայց ի՞նչ կապ ունի Զատկի տորթը:
– Դե, ուրեմն, պանիր են գովազդում:
– Դե, վերջ տվեք: Ձեր մտքում միայն ուտելիքներ են: Իսկ գլխարկները, որքան գիտեմ, դեռևս ուտելի չեն:
– Ինչ է, սրանք իսկապե՞ս գլխարկներ են:
– Ոչ, հեծանիվի զանգեր են: Մի՞թե չեք տեսնում՝ ինչ են:
–  Ոնց որ թե գլխարկներ են: Գլխարկներ, որ գլխին են դնում:
–  Իսկ դուք, հետաքրքիր է, որտե՞ղ եք դնում ձեր գլխարկը, քթի՞ն:
Շուտով քննարկումներն ավարտվեցին: Գլխարկները վայրէջք կատարեցին մայթերին, փողոցներին, ավտոմեքենաների վրա, մի քանիսը տրամվայների պատուհաններից ներս թռան, մյուսներն ընկան ուղիղ խանութ: Մարդիկ վերցնում էին դրանք ու փորձում:
–  Սա մեծ է:
– Փորձեք սա, սինյոր Բյանկինի:
– Բայց սա կանացի գլխարկ է:
– Իսկ դուք այն ձեր կնոջ համար տարեք:
– Հետո դիմակահանդեսի ժամանակ կդնեք:
– Ճիշտ եք ասում, կանացի գլխարկով հո գրասենյակ չե՞մ գնա…
– Ինձ կտա՞ք այն մեկը, խնդրում եմ, դա տատիկիս կսազի:
– Իմ զարմիկի քրոջն էլ լավ կլինի:
– Բայց ես առաջինն եմ վերցրել:
– Ո՛չ, ե՛ս եմ առաջինը վերցրել:
Ոմանք միանգամից երեք-չորս գլխարկ էին վերցրել՝ ողջ ընտանիքի համար: Եվ որքան շատ էին մարդիկ հավաքում գլխարկները, այնքան ավելի շատ էր թափվում երկնքից: Գլխարկները ծածկել էին փողոցներն ու մայթերը,  լցվել էին պատշգամբներն ու ծածկել տանիքները: Կլոր գլխարկներ, բերետներ, լայնեզր սոմբրերոներ, կովբոյական, սրածայր, կլոր, ժապավենավոր, անժապավեն… Հաշվետար Բյանկինիի ձեռքին արդեն տասնյոթ գլխարկ կար, բայց դեռ չէր կողմնորոշվում. հեռանա՞, թե՞ ոչ:
– Ախր, գլխարկների անձրև հո ամեն օր չի՞ գա,- մտածում էր նա։- Պետք է օգտվել առիթից: Կարելի է պահել ամբողջ կյանքի համար, մանավանդ որ գլուխս այլևս չի մեծանալու…
–Հա, բայց կարող է փոքրանալ:
– Ինչպե՞ս թե փոքրանալ, ի՞նչ եք ակնարկում: Խե՞լքս է պակասելու, ի՞նչ է։
– Դե լավ, մի՛ նեղացեք: Ավելի լավ է վերցրեք այս գեղեցիկ անհովհար գլխարկը:
Իսկ գլխարկներն  անվերջ թափվում էին երկնքից… Մեկն ուղիղ իջավ երթևեկությունը կարգավորող ոստիկանի գլխին։ Նա արդեն չէր էլ կարգավորում փողոցային երթևեկությունը, քանի որ գլխարկներն իջնում էին ուր ասես։ Այս մեկը գեներալական գլխարկ էր, և բոլորը մտածեցին, որ սա բարի կանխանշան է, և որ ոստիկանի պաշտոնը շուտով կբարձրացնեն։
Իսկ հետո՞:

Հետո նրա մտքում փայլուն գաղափար ծնվեց , դիմացի մայթին շրջիկ երաժիշտների բարձրախոսը վերցրեց եւ հայտարարություն արեց.-սիրելիներս ես մի միտք ունեմ եկեք մի մեծ տաղավար վարձենք եւ վաճառենք գլխակները , իսկ հասույթը փոխանցենք քաղաքի մանկատներին եւ ծերանոցներին։

Բոլորը մի պահ տասնյակ գլխարկները ձեռքներին սառեցին, դիմացի խանութպանն առաջինը խոսեց. – իմ տաղավարը ձեր տրամադրության տակ է իսկ Պարոն Բյանկինը կիրականացնի հետագա հաշվետարի գործը։ Այս խոսքերը խորը հուզեցին բոլորին եւ բոլորը իրենգ գլխարկները հերթով հանձնեցին խանութպանին թողնելով միայն մեկական գլխարկ։ Երբ վերջին գլխարկը հանձնվեց խանութ նույն վայրկյանին երկինքը խաղաղվեց, կարծես թե ոչինչ էլ չեր եղել։

Posted in Uncategorized

Ես՝ ձմռան մոլորակում

Լինում է, չի լինում, մի հրթիռ, ես մի օր որոշեցի ճամփորդել, և դա ինձ մոտ ստացվեց, երբ վայրեչք կատարեցի, տեսա ինչ-որ մեկին, նա կանանչ գույն ուներ, երեք աչք, չորս ականջ ես հասկացա, որ այլմորական էր, ես նրա հետ ընկերացա։ Սոված էի, ասացի ի՞նչ կտաս ինձ նախաճաշեմ ասաց ուտելիք չկա, ենտեղ նույնիսկ ձյուն չկար, և հասկացա որ ամբողջը պանիր էր ես փորձեցի համն ընտիր էր կերանք մեջտեղից և մոլորաակը կիսվեց։