Posted in Uncategorized

ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ

Ողջույն: Ես ապրում եմ Մալաթիա Սեբաստիա համայնքում՝

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդհանուր սահմաններ ունի ԱջափնյակԿենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հետ։ Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին: Համայնքի տարածքի մեջ են մտնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և նրան կից տնտեսությունների հողատարածքները, Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը:

Մի փոքր Մալաթիայի մասին:

Բուն Մալաթիան՝ պատմական Մելիտինեն, գտնվում է Խարբերդ նահանգի (վիլայեթի) հարավարևմտյան մասում։ Քաղաքը փռված է մի գեղատեսիլ հովտում, շրջապատված պարտեզներով և այգիներով։
Մալաթիայում հայերի թիվը մինչև նրանց տարագրումը կազմում էր 20 հազար մարդ։ Դեռ եղեռնից առաջ հայերը հարկադրված էին մեծ խմբերով պանդխտության դիմել՝ գնալ արտասահմանյան երկրներ, ընդհուպ մինչև Ամերիկա ։
1925 թվականին հին մալաթիացիները Երևանի Շահումյանի շրջանում հիմնում են մի ավան և Մալաթիա կոչում

Սեբաստիա

Երևանից մոտ 10 կիլոմետր հեռու, 1927 թվականին հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։ Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։ Այս կապը ավելի ամրապնդվեց շնորհիվ այն հոյակապ կամրջի, որը կառուցվեց Հրազդանի վրա

Զորավար Անդրանիկի թաղամաս կամ Հարավարևմտյան թաղամաս (ՀԱԹ)Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի նորակառույց թաղամասերից, հիմնադրվել է 1980-ական թվականներին։ Ունի 7 թաղ՝

  • Ա1
  • Ա2
  • Ա3
  • Բ1
  • Բ2
  • Բ3
  • Բ4
  • Թաղամասը հանրության մոտ հայտնի է որպես Բանգլադեշ։ Այստեղ հիմնականում բարձրահարկ շենքեր են:

Ես ապրում եմ Ա3 ում: ինը հարկանի շենքի երկրորդ հարկում: Ես շփվում եմ գրեթե բոլոր իմ հասակակից երեխաների հետ: Մեր հարևանները դիմացի և ներքևի մեզ հետ մտերիմ են:

Իմ դպրոցը գտնվում է Բ4 ում տանից մեքենայով հասնում եմ հինգ րոպեում:

Թաղամասում կա նաեւ եկեղեցի, որը կոչվում է Սուրբ Երրորդություն:

Թաղամասում գտնվում է Հայաստան կինոթատրոնը, որն ունի շատ գեղեցիկ այգի, երգող շատրվաններով, սրճարններ: Այգում տեղադրված է Վահան Տերյանի հուշարձանը: