Posted in Uncategorized

իմ դպրոցի լավն ու վատը

Ողջույն ես Սուրենն եմ։

Սեբաստացի տեղափոխվել եմ մեկ այլ դպրոցից, մինչեւ վերջերս ինձ օտար էր հատկապես կրթության ձեւը, եթե օրինակ ես ընդունվեյի Սեբաստացի առաջին դասարանից, գուցե եթե ոչ հաստատ այդքան անսովոր չլիներ, ինձ դուր է գալիս դպրոցի պատերը՝ ապակյա, ամեն ինչ թափանցում է եւ ճնշող չէ։

Սիրում եմ, որ ունենք լողի դասեր։

Ընտրությամբ դասեր։

Իսկ ինչը չեն սիրու՞մ։ Չեմ սիրում, երբ ինչ, որ խնդիր լինելու դեպքում ինձ չեն լսում, երբ ես բացատրում եմ, թե տվյալ իրավիճակում ես ինչու ինձ այդպես պահեցի, իսկ վերջում դա որակվում է որպես «լեզվին տալ»։

Տխրում եմ, երբ զանգում են մայրիկիս ու բողոքում են, կարծում եմ ես արդեն մեծ եմ ու հասկանալու հետ խնդիր չունեմ կարելի է ինձ հետ պարզել եւ չանհանգստացնել մայրիկին։

Ես գիտեմ, որ շատ սխալներ ոնեմ, գիտեմ , որ հաճախ խանգարում եմ դասը, բայց ես սիրում եմ բոլորին ու ուզում եմ, որ ինձ էլ սիրեն ու հիշեն, որ ես դեռ փոքր եմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *