0

ետպես մի արա որ պատաասխանն ճիշտ է մքեցրու

179.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:

  • Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
  • Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
  • Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
  • Նրա հպարտ հոգին (վրդmովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
  • Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
  • Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
  • Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):
  • Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։

180.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

181.Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ,
դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ,
ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

182.Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն:
Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հևագնել, ձգել,
փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել

0

Հովհաննես Թումանյան:Անգին քարը

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

Ամբոխը կանգ առավ։

— Ի՛նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

— Դուք ուզում եք սրան ծեծե՞ք,— հարցրեց անծանոթը։

— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

— Բայց պետք է խելոք ծեծեք։

— Ի՞նչպես թե՝ խելոք ծեծեք… Էլ խելոք ծեծելը ո՞րն է… Կողքերը կփշրենք, պրծավ–գնաց։

— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք։

— Լավ ես ասում, ես իմ աստվածը,–– ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստուծո ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։ — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել։ Եվ ասեմ թե չէ՝ դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

— Վա՛հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ, տեսեք։

— Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…

— Տեսե՛ք, տեսե՛ք, ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին. նրանից պրծում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք, պատմի։

Ու Սայիդը շարունակեց.

— Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ՝ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ՝ կրկնակի գերի…

— Ա՛յ, էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

— Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

Եվ ահա տեսնում եք՝ անտուն, անտեր թափառում եմ ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար…

Ամենքի սիրտը շարժվեց։

— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ․ հրես, թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։

— Գանգա՜տ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները,— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև, թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։

Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

— Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

— Անունդ ի՞նչ է։

— Երբ դեռ երեխա էի, հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ, ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են Խեղճ, Անբախտ, Աղքատ Սայիդ։

— Ո՞րտեղ ես ապրում։

— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

— Դե լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը,— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

Սայիդը գնաց։

Էս դեպքի վրա մի քանի օր անցկացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։  Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց՝ հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել։

— Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ո՛չ ձիով, ո՛չ ուղտով, և ո՛չ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

Խելքով մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը խղճմտանքն է։

Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը, ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ, դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջըրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում։

Ամենքի սիրտն էլ խորր շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։

— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին։

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։

— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։

Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։

— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.– քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։

Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին։

— Սայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։

— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։

— Հապա ի՞նչ ես ուզում։

— Ես դրանից բան չեմ ուզում, թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։

Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։

— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ՝ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշով մին ոսկի։

Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց, Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։

Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը։ Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն Անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը։


1 Անհասկանալի բառերի բացատրություն

  • Թամաշա — հանդիսատեսի համար կազմակերպված երևույթ կամ պարատոն։
  • Ամբոխ — մեծ բազմություն, ժողովուրդ։
  • Քաջություն —勇敢ություն, ուժ, որը մարդուն հնարավորություն է տալիս դիմակայել դժվարություններին։
  • Նվերներ — որին տալիս են նվերներ՝ ինչ-որ բան որում արտահայտում է ուշադրություն կամ հարգանք։
  • Խղճմտանք — ներքին գիտակցում և արժանապատվություն, լավ ու վատը տարբերելու ունակություն։
  • Անպարտություն — ատելության կամ նողկանքի բացակայություն, երբ մարդիկ անպատժելի են իրենց գործերին։

2 Սայիդի բնութագիր
Սայիդը ոչ միայն անբախտ, աղքատ մարդ է, այլև անասելի մեծահոգի ու արդար մարդ։ Նա բարիություն է ցուցաբերում անգամ երբ ամեն ինչ կորած է։ Նա կարողանում է ներել իր հակառակորդներին ու հաստատել իրենց փոխհարաբերությունները։ Սայիդը ոչ միայն բարեպաշտ է, այլև սիրող հայր ու ամուսին։ Նա մերժում է հարստությունը ու ձգտում է բարի գործեր անել, որտեղ իր կյանքը և հասկացողությունը բացվում են բոլորիս առջև։

3 Հեքիաթասացի թվարկած չորս գանձերը
Հեքիաթասացը թվարկում է չորս գանձեր՝

  • Լավ անուն
  • Հարստություն
  • Խելք
  • Խղճմտանք

Ես համաձայն եմ այս մտքերի հետ, որովհետև այս գանձերը բոլորն էլ կյանքում կարևոր դեր ունեն։ Լավ անունը օգնում է մարդկանց սրտերում հավերժ մնալ, հարստությունն էլ նյութական բարեկեցություն ապահովում է, խելքը թույլ է տալիս բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել, իսկ խղճմտանքը միակ գանձն է, որը բացարձակապես սահմանափակել չի կարող հարստությունը կամ խելքը։ Այն պահում է մարդկանց բարոյականությունը։

4 Չորս գանձերից, ըստ քեզ, ո՞րն է ամենակարևորը
Ըստ ինձ, ամենակարևորը խղճմտանքն է, քանի որ այն է, որ առաջնորդում է մարդու գործողությունները ու ընտրությունները։ Խղճմտանքը մարդուն դարձնում է արդար ու մաքուր՝ անկախ նրանից, թե նա հարստություն ունի, թե ոչ։ Եթե չունես խղճմտանք, բոլոր մյուս գանձերը արժեք չունեն։

5 Բնութագրիր Հարուն Ալ Ռաշիդ թագավորին
Հարուն Ալ Ռաշիդը խելացի, արդարադատ ու մեծահոգի թագավոր է,

6 Ստեղծագործության ասելիքը
Ստեղծագործության ասելիքը այն է, որ կյանքի ամենամեծ գանձը մարդու բարոյականությունն ու խղճմտանքն են։ Անպարկեշտությունը, չարությունը կամ ինքնասիրությունը ոչինչ չեն նշանակում առանց ներքին մաքրության։ Ամեն մարդ կարող է վերադառնալ դեպի իր իրական երջանկությունը, եթե նա պահպանի իր խղճմտանքը ու արդարությունը։

0

143. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ — ամենից վատ, վատագույն
գեղեցկագույն — ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ
բարձրագույն — ամենաբարձր, ամենից բարձր
ամենաազնիվ — ազնվագույն, ամենից ազնիվ
ամենից հզոր — հզորագույն, ամենահզոր
ամենից ահեղ — ահեղագույն, ամենաահեղ
համեստագույն — ամենահամեստ, ամենից համեստ
ամենահին — ամենից հին, հնագույն
ամենից ծանր — ծանրագույն, ամենածանր
ամենալուրջ — լրջագույն, ամենից լուրջ
ամենից խոշոր — ամենախոշոր, խոշորագույն

144․ Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են: Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Ամենից հին—Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։ Աշխարհի ամենից լայն—լայնագույն ծառուղին և ամենից երկար—երկարագույն փողոցը Բուենոս Այրեսում են։ Մեր մոլորակի վրա հանդիպող հազվագյուտ—առավել հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում։ Թանկարժեքագույն—Ամենաթանկարժեք գիրքը 1455 թ. Գուտեմբերգի տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել։

***

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

145․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ վայրի տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում դեպի բարձր ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Անմատչելի լեռնագագաթներին ամենից շատ մորուքավոր ոչխարներն ու վայրի քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել մշուշապատ ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ հավերժական սարերին ու դաշտերին:

146. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով … ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը … … լճերով … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Գետնիվրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է սքանչելի լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր ու թափանցիկ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը լեռնային գեղատեսիլ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

147.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Ինչ անել — հանդիպել, ժպտալ, սևանալ, ներել, կահավորել, անհետանալ, խնամել, պայքարել, վստահել, նեղանալ
Ինչ լինել — շքեղանալ, մթնել, հարստանալ, թանկանալ, ճաքել, կապտել, ծարավել, շիկնել

Հանդիպել, շքեղանալ, ժպտալ, հարստանալ, սևանալ, ներել, մթնել, կահավորել, թանկանալ, անհետանալ, խնամել, ճաքել, պայքարել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:

148.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Ավարտ — ավարտել
կռիվ — կռվել
վեճ — վիճել
շղթա — շղթայել
հաշիվ — հաշվել
կույտ —
ժպիտ — ժպտալ
սղոց — սղոցել
վճիռ — վճռել
տոն — տոնել
փունջ — փնջել
կարոտ — կարոտել
վկա — վկայել
կազմ — կազմել
կերակուր — կերակրել
գործ — գործել
հունձ — հնձալ
սոսինձ — սոսնձել
փայլ — փայլել
անձրև — անձրևել
քրքիջ — քրքջալ
ավել — ավլել
գին — գնել
նվեր — նվիրել

149. Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:

ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

գերել—կախարդել
կազդուրվել—առողջանալ
փայլել—ցոլալ
գոռոզանալ—մեծամտանալ
չքանալ—անհայտանալ
ընկղմվել—սուզվել
ոգևորել—խրախուսել

ննջել—նիրհել
գողանալ—հափշտակել
դժգոհել—փնթփնթալ
ուղղել—շտկել
մտորել—խորհել
անարգել—ստորացնել
մարտնչել—պայքարել

150. Ընդգծիր բայերը:

Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալ, փսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ:

0

133-136

133․Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
տերև և փուշ, տերևափուշ
երանգ և երփն, երպներանգ
ձայն և վիշապ, վիշապաձայն
թույր և ձյուն, ձյունաթույր
սուր և ծայր, սրածայր
դատարկ և գլուխ, դատարկագլուխ
շեկ և հեր, շիկահեր
գունդ և ձև, գնդաձև
փրփուր և բաշ, փրփրաբաշ
միշտ և ժպիտ, մշտաժպիտ
ձյուն և փրփուր: փրփրաձյուն
Առյուծ և սիրտ – Առյուծասիրտ

134․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու Խռպոտ,

Առանց ընդհատել, լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից գործընկեր է ու կպչում գործի:

135․
Պատկերացրեք, որ Երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վարկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր մակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ է.ակներ՝ մարդիկ կլինեն:

136․
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորել: Ու թեզի զարգացման միլիոներ տարիներ են անցել, հիմա մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

0

խաչ-բառ անգլերեն սովորող սովորեցնող

Խաչ-բառի հարցերը

  1. What is the opposite of “hot”?
  2. What is the largest ocean on Earth?
  3. How many continents are there?
  4. What is the capital of Italy?
  5. What is 10 × 5?
  6. What is the name of a baby cat?
  7. What do plants need to grow?
  8. Which shape has four equal sides?
  9. What is the color of grass?
  10. What is the name of the tallest animal?
  11. Which planet is known as the Red Planet?
  12. What is the name of the process by which water turns to vapor?
  13. What is the past tense of “write”?
  14. What do bees collect from flowers?
  15. How many months are in a year?
  16. What is the opposite of “fast”?
  17. What is the currency of the United States?
  18. How many days are in February during a leap year?
  19. Which organ do humans use to breathe?
  20. What is the name of the natural satellite of Earth?
0

դաս 4 հանրահաշիվ

1. Քառակուսիների տարբերություն

Երբ արտահայտությունը ունի այս տեսքը՝A2−B2A^2 – B^2A2−B2

Այն կարելի է գրել այսպես՝(A−B)(A+B)(A – B)(A + B)(A−B)(A+B)

Օրինակ՝

  • x4−1x^4 – 1×4−1 → (x2−1)(x2+1)(x^2 – 1)(x^2 + 1)(x2−1)(x2+1)
    • x2−1x^2 – 1×2−1 նույնպես քառակուսիների տարբերություն է, այնպես որ կարող ենք կրկին բաժանել՝
    • (x−1)(x+1)(x2+1)(x – 1)(x + 1)(x^2 + 1)(x−1)(x+1)(x2+1)
  • 4a2−14a^2 – 14a2−1 → (2a−1)(2a+1)(2a – 1)(2a + 1)(2a−1)(2a+1)
  • 9m2−99m^2 – 99m2−9 → 9(m2−1)9(m^2 – 1)9(m2−1) → 9(m−1)(m+1)9(m – 1)(m + 1)9(m−1)(m+1)

Ուրեմն, երբ տեսնում ես երկու անդամ, որոնք քառակուսի են, փորձիր գրել նրանց տարբերության տեսքով։


2. C և D արժեքների ընտրություն

Ունենք՝(2a−C)(2a+b2)=4a2−b4(2a – C)(2a + b^2) = 4a^2 – b^4(2a−C)(2a+b2)=4a2−b4

Բացենք փակագծերը՝2a(2a+b2)−C(2a+b2)2a(2a + b^2) – C(2a + b^2)2a(2a+b2)−C(2a+b2)

Ստացվում է՝4a2+2ab2−2aC−Cb24a^2 + 2ab^2 – 2aC – Cb^24a2+2ab2−2aC−Cb2

Հիմա պետք է այն լինի 4a2−b44a^2 – b^44a2−b4:

  • 4a24a^24a2 արդեն կա։
  • 2ab2−2aC2ab^2 – 2aC2ab2−2aC պետք է չլինի, այսինքն՝ C=b2C = b^2C=b2։

Հիմա երկրորդը՝(C+D)(x2−y)=x4−y2(C + D)(x^2 – y) = x^4 – y^2(C+D)(x2−y)=x4−y2

  • Եթե C+D=x2+yC + D = x^2 + yC+D=x2+y, ապա կարող ենք վերցնել՝
    • C=x2C = x^2C=x2
    • D=yD = yD=y

Ամփոփում

Քառակուսիների տարբերություն՝ A2−B2=(A−B)(A+B)A^2 – B^2 = (A – B)(A + B)A2−B2=(A−B)(A+B)
C և D արժեքներ՝ C=b2,D=yC = b^2, D = yC=b2,D=y

0

ազգային տնտեսություն

Տնտեսության զարգացման նախադրյալները

Տնտեսության զարգացման նախադրյալները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնցից հիմնականներն են՝

  1. Բնական ռեսուրսները – Երկրի ունեցած հողերը, օգտակար հանածոները, ջրային ռեսուրսները և կլիման մեծապես ազդում են տնտեսության վրա։
  2. Մարդկային ռեսուրսները – Կրթված, հմուտ և աշխատունակ բնակչությունը տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից է։
  3. Տեխնոլոգիաների և գիտության զարգացումը – Նորարարությունները, ավտոմատացումը և արտադրական գործընթացների արդիականացումը նպաստում են տնտեսական աճին։
  4. Աշխարհագրական դիրքը – Առևտրային ուղիների մոտ լինելը, ծովային ելքի առկայությունը և հարևան երկրների տնտեսական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն։
  5. Տնտեսական քաղաքականությունը – Պետության կողմից վարվող հարկային, մաքսային, ներդրումային և սոցիալական քաղաքականությունը ուղղակիորեն ազդում է տնտեսության զարգացման վրա։

5 երկիր՝ ըստ տնտեսության առաջատար ճյուղի

ա) Գյուղատնտեսություն գերակշռող երկրներ

  1. Էթովպիա – Հիմնականում զբաղվում է սուրճի, ձավարեղենի և կաթնամթերքի արտադրությամբ։
  2. Նեպալ – Գյուղատնտեսությունը երկրի աշխատուժի մեծ մասն է ընդգրկում։
  3. Չադ – Տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է։
  4. Սոմալի – Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի մեծ մասը։
  5. Աֆղանստան – Հիմնականում զբաղվում են ցորենի, բամբակի և մրգերի աճեցմամբ։

բ) Արդյունաբերություն գերակշռող երկրներ

  1. Չինաստան – Աշխարհի ամենախոշոր արդյունաբերական երկիրը՝ էլեկտրոնիկա, մեքենաշինություն, տեքստիլ։
  2. Գերմանիա – Ավտոմեքենաշինություն, ինժեներական տեխնոլոգիաներ, քիմիական արդյունաբերություն։
  3. Հարավային Կորեա – Տեխնոլոգիաներ, ավտոմոբիլային արդյունաբերություն, նավաշինություն։
  4. Ռուսաստան – Նավթագազային արդյունաբերություն, մետաղագործություն, ռազմական տեխնիկա։
  5. Բրազիլիա – Պողպատի արտադրություն, նավթարդյունաբերություն, մեքենաշինություն։

գ) Սպասարկման ոլորտ գերակշռող երկրներ

  1. ԱՄՆ – Ֆինանսական ծառայություններ, ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն։
  2. Մեծ Բրիտանիա – Բանկային ոլորտ, կրթություն, բիզնես ծառայություններ։
  3. Ֆրանսիա – Զբոսաշրջություն, լյուքս ապրանքների վաճառք։
  4. Շվեյցարիա – Բանկային ծառայություններ, ժամացույցների արտադրություն, առողջապահություն։
  5. Սինգապուր – Տրանսպորտային ծառայություններ, ֆինանսական ոլորտ։

Բնակչության սեռատարիքային կազմի ազդեցությունը տնտեսության զարգացման վրա

  • Երիտասարդ բնակչություն – Բարձր աշխատունակություն, նորարարության արագ զարգացում, բայց միևնույն ժամանակ՝ մեծ սոցիալական ծախսեր կրթության և առողջապահության վրա։
  • Ծերացող բնակչություն – Ավելի շատ ծախսեր առողջապահության վրա, նվազող աշխատուժ, հարկային բեռի ավելացում։ Օրինակ՝ Ճապոնիան կանգնած է ծերացող բնակչության խնդրի առաջ, ինչը տնտեսական մարտահրավեր է։
  • Սեռային անհավասարակշռություն – Եթե տղամարդկանց թիվը գերակշռում է, որոշ ոլորտներում աշխատուժի պակաս կարող է լինել (օրինակ՝ մանկավարժություն, առողջապահություն)։ Եթե կանանց թիվը մեծ է, տնտեսական ակտիվությունն ավելի հավասարակշռված է լինում։

Երկրի աշխարհագրական դիրքի ազդեցությունը տնտեսության զարգացման վրա

  1. Ծովային ելքի առկայությունը – Ծովային ելք ունեցող երկրներն ունեն առևտրի և տրանսպորտային ցանցերի ավելի մեծ հնարավորություն (օրինակ՝ Նիդեռլանդներ, Սինգապուր
  2. Հեռավորություն շուկաներից – Մեծ շուկաներից հեռու գտնվող երկրները (օրինակ՝ Մոնղոլիա) հաճախ ավելի քիչ հնարավորություններ ունեն զարգացման համար։
  3. Հարևան երկրների առևտրային հարաբերությունները – Բաց սահմաններ ունեցող երկրները հեշտությամբ զարգացնում են տնտեսությունը (օրինակ՝ ԵՄ-ի երկրները

Երկրի բնական պայմանների և ռեսուրսների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա

  1. Բնական ռեսուրսների առատություն – Օրինակ, Նորվեգիան հարստացել է նավթից, Ռուսաստանը՝ գազից և մետաղներից։
  2. Բարենպաստ կլիմաՆիդեռլանդները գյուղատնտեսության համար ունեն բարենպաստ պայմաններ և զարգացած ջերմոցային տնտեսություն։
  3. Բնապահպանական ռիսկերըԲանգլադեշում հաճախակի ջրհեղեղները խոչընդոտում են տնտեսական կայուն զարգացմանը։

Հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա

  1. Տնտեսական համագործակցությունԿանադան և ԱՄՆ-ը սերտ առևտրային կապերի շնորհիվ տնտեսական զարգացում են ապահովել։
  2. Քաղաքական ազդեցությունՌուսաստան-Ուկրաինա հակամարտությունը խաթարել է Ուկրաինայի տնտեսությունը։
  3. Անվտանգության խնդիրներ – Հարևան երկրների միջև քաղաքական լարվածությունը կարող է արգելափակել առևտուրը, ինչն ազդում է տնտեսության վրա (օրինակ՝ Հայաստան-Թուրքիա սահմանափակումները
0

շփման ուժը

Ահա ձեր հարցերի պատասխանները․

1․ Շփման ուժի տեսակները՝

  • ա/ Քայլելիս՝ հպումային շփման ուժ (հատկապես կպչուն շփում), որն առաջանում է ոտքերի և գետնի միջև։
  • բ/ Փայտի կտորը գետնից վերցնելիս՝ կպչուն շփման ուժ, քանի որ ձեռքդ հաղթահարում է շփումը, որպեսզի բարձրացնես այն։
  • գ/ Սահնակով սարից սահելիս՝ սահքի շփման ուժ, քանի որ շփումը նվազեցնում է արագությունը։
  • դ/ Անիվը գետնին գլորելիս՝ գլորման շփման ուժ, որը նվազում է հարթ անիվների դեպքում։

2․ Ավելի հեռու կսահեք, երբ ձյունը լավ հարթեցված է, քանի որ այն ստեղծում է ավելի փոքր շփման ուժ, ուստի դահուկները երկար կշարժվեն՝ առանց արագ կորստի։ Չամրացված ձյունն ունի մեծ շփում, ինչը դանդաղեցնում է շարժումը։

3․ Լեռնադահուկորդը ավելի արագ կկանգնի փափուկ ձյան մեջ, քանի որ այն ավելի մեծ դիմադրություն է ստեղծում՝ ավելացնելով շփման ուժը։ Սառցապատ ճանապարհի վրա շփումը փոքր է, և դահուկորդը ավելի երկար կշարժվի։

4․ Օճառը նվազեցնում է շփման ուժը պտուտակի և փայտի միջև՝ դարձնելով այն սահուն և հեշտ պտուտակվող։

5․ Գետի հոսքը ավելի արագ է մակերևույթին և մեջտեղում։ Հատակին գտնվող ջուրը ենթարկվում է ավելի մեծ շփման գետի հատակի հետ, իսկ ափերի մոտ շփումը մեծանում է հողի ու բույսերի պատճառով։

6․ Եթե սեղանը տեղից չի շարժվում, նշանակում է, որ շփման ուժը 10Ն է, քանի որ այն հավասարակշռում է կիրառված ուժին։

7․ Կավիճը փխրուն է, ուստի այն հեշտությամբ քանդվում է ու մասնիկներ թողնում գրատախտակի վրա՝ ստեղծելով հետք։

8․ Առավելագույն դադարի շփման ուժը՝ 1կգ × 10մ/վ² × 0.5 = ։ Հետևաբար, ամենափոքր ուժը, որ անհրաժեշտ է չորսուն շարժելու համար, 5Ն է։

0

88-91

91.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լույս, լեռ, գառ, թագ, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Լույս-լուսիկ-Լուսին
լեռ-Լեռնիկ-, Լեռնուհի:
գառ-Գառնիկ-Գառուհի
թագ-թագուհի-թագիկ
նազ-նազիկ-նազուհի
վարս-Վռսիկ-վարուհի
վարդ-վառդուհի-վառդիկ
ցող-ցողիկ
արծիվ,
սաթ-սաթենիկ-սաթուհի
խաչ-խաչիկ-խաչուհի

0

Ընտանք


Ընտանք

Ընտանիք

Ընտանիքը մեծ հասկացողություն է։ Աշխարում ամենակարևոր բանը ոչ թե հեռախոսներն են կամ նման բաները, այլ ընտանիքը։ Ընտանիքում բոլորը մեկը մյուսի պաշտպանն են, մեկը մյուսի հենարանը, երբ դժվարության մեջ են։

մանկապարտեզում մեզ խնամում են դպրոցում՝ սովորեցնում, բայց ընտանիքն այն վայրն է, որտեղ միշտ հոգ են տանում մեր մասին՝ անկախ ամեն ինչից։ Ընտանիքը կյանքի ամենակարևոր արժեքներից մեկն է։

1 2 3 23
Skip to toolbar